Նյուշան առաջին անգամ հրապարակել է դստեր մասնակցությամբ տեսանյութ

29-ամյա երգչուհի Նյուշան արդեն երկար ժամանակ է, ինչ չի երևում հեռուստաէկրաններին: Դստեր ծննդից հետո նա որոշել է իրեն նվիրել ընտանիքին:
Նյուշան պարբերաբար կիսվում է կյանքից մանրամասներով ու գեղեցիկ լուսանկարներով, սակայն ինստագրամյան էջում դեռ չէր հրապարակել դստեր լուսանկարը:

Վերջապես, գեղեցկուհին զվարճալի տեսանյութ է ներկայացրել ինստագրամյան հետևորդներին ու պատմել է մայրիկ լինելու դժվարությունների մասին:

«Այսօր իմ բջջայինի 90%-ը դստերս մասնակցությամբ տեսանյութեր ու լուսանկարներ են: Հենց ցանկանում եմ նամակ ուղարկել գործընկերներիս, մեկ էլ հաղորդագրություն եմ ստանում մայրիկիցս, ով տեսառեպորտաժով ներկայացնում է՝ ինչպես է փոքրիկս սնվում, պարում, երգում. միանգամից մոռանում եմ ամեն ինչ:
Մայրիկներն ինձ կհասկանան»,- տեսանյութին կից գրել է Նյուշան:

Նշենք, որ Նյուշան անգամ թաքցնում էր դստեր անունը: Միայն ամիսներ առաջ նա բացահայտեց, որ դստերն անվանել է Սիմբա: Երգչուհին ասաց, որ ընտրել է այդ անունը, որովհետև խենթանում է «Առյուծ արքա» մուլտֆիլմի համար:

https://www.instagram.com/p/B89T9dmpfax/?utm_source=ig_embed