Քիմ Քարդաշյանը, Նաոմի Քեմբլը և Շերը սեքսուալ ֆոտոշարքում

Մոտ մեկ ամիս առաջ համացանցում տեսահոլովակ է հայտնվել 39-ամյա Քիմ Քարդաշյանի, 73-ամյա Շերի և 49-ամյա Նաոմի Քեմփբելի մասնակցությամբ նկարահանումներից, ովքեր զարդարել են «CR Fashion Book» պարբերականի նոր համարի շապիկը։ Եվ ահա լուսանկարները վերջապես հրապարակվել են։

Գեղեցկուհիները մասնակցել են ռետրո ոճի սև-սպիտակ ֆոտոշարքին. կադրերում նրանք 1960-ականների ոճով են։ Ֆոտոշարքն անց է կացվել Լոս Անջելեսի փողոցներում, իսկ հեղինակները նորաձևության երկու լուսանկարիչներ են ՝ Մերթը և Մարկուսը։

Լրագրողների հետ հարցազրույցում Շերը խոստովանել է, որ ինքն էլ է զարմացած՝ ինչպես է այսքան ժամանակ կարողանում չկորցնել երկրպագուների սերը ու մնալ հանրության ուշադրության կենտրոնում: