Անաստասիա Վոլոչկովան պատմել է իր կյանքի միակ սիրո մասին

Անաստասիա Վոլոչկովան առաջին անգամ մանրամասներ է բացահայտել միլիոնատեր Դոն Միգելի հետ սիրավեպի մասին:
Բալետի արտիստը սիրավեպի մասին խոստովանել է «Վճար հաջողության դիմաց» («Плата за успех») գրքում։
Աստղը պատմել է՝ ինչպես է շրջագայության մեկնել Չիլի, որտեղ էլ հանդիպել է, Դոն Միգելին:

Հենց առաջին համերգից հետո նրան ետնաբեմում մոտեցել է գեղեցկադեմ տղամարդ, ով  խոստովանել է, որ սիրահարված է պարհուհուն: Պարզվել է, որ տղամարդը տեղացի միլիոնատեր Դոն Միգելն է, ով հայտնի է առողջապահության ոլորտում:

Գեղեցկուհին նույն օրը գնացել է ժամադրության միլիոնատերի հետ, ով ուղղաթիռով նրան տարել է իր առանձնատունն ու նվիրել է ոսկե զգետս:
Անաստասիա Վոլոչկովայի խոսքով՝ հագուստը կարծես հատուկ ընտրված լիներ իր համար։ Աստղը խոսոտավանել է, որ իրենք ամբողջ գիշերն անցկացրել են կրակի կողքին։ Անաստասիան ազդեցիկ գործարարին պատմել է դստեր, մայրիկի հետ հարաբերությունների ու բալետի մասին։
Բալետի պարուհին խոստովանել է, որ սիրահարվել է այդ տղամարդուն և մինչ օրս չի կարողանում նրան մոռանալ:
«Ես միշտ կարծել եմ, որ նման տղամարդիկ գոյություն չունեն»,- ասում է Վոլոչկովան: