Հայ աղջկա լուսանկարը «World Press Photo 2020»-ի ֆինալիստների շարքում

Փետրվարի 25-ին «World Press Photo» ֆոտոլրագրողների միջազգային մրցույթի ժյուրին հայտարարեց 2019 թվականի տարբեր անվանկարգերում հաղթողի մրցանակի հավակնորդներին: «Տարվա լուսանկար» գլխավոր անվանակարգում ներկայացված են բացառիկ և ուշադրության արժանի նկարներ: Ֆինալիստների ցանկում է ու պայքարում է լավագույնը ճանաչվելու համար լեհ լուսանկարիչ Թոմեկ Կաչզորի աշխատանքը, ով 12 տարվա փորձ ունի լուսանկարչության ոլորտում:

Լուսանկարում իսկապես մի ողջ պատմություն է պատկերված՝ 15-ամյա հայ աղջիկը գամված է հաշմանդամի սայլակին ու նոր է «արթնացել» «կատաթոնիկ հիմարություն» կոչվող հիվանդությունից, որն ուղեկցվում է հիվանդի երկարաժամկետ անզգայությամբ, շարժումների և նույնիսկ բնազդների բացակայությամբ: Լուսանկարը կոչվում է «Զարթոնք»: Այն արվել է Լեհաստանի Պոդկովա Լեսնա քաղաքում՝ փախստականների համար նախատեսված կացարաններից մեկում:

Մյուս լուսանկարները, որոնք պայքարում են «Տարվա լուսանկար» անվանակարգում հաղթող ճանաչվելու համար:

Քրդական ինքնապաշտպանական ջոկատի վիրավոր մարտիկ Ահմեդ Իբրահիմը (18 տարեկան), որին հիվանդանոցում այցելել է սիրելին, 2019 թվականի հոկտեմբեր:

«Straight Voice». Սուդանի Խարտում քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը ասմունքում է, շրջապատված համակիրներով, 2019 թվականի հունիս: Բողոքի ցույցերը սկսվել են բնակիչների շրջանում դժգոհությունների պատճառով, որոնք կապված կենսամակարդակի վատթարացման հետ:

 

«Ethiopian Airlines» ավիաուղիների ինքնաթիռի վթարի ժամանակ հարազատին կորցրած կինը սգում է կորուստը: Լուսանկարը արվել է հենց ինքնաթիռի վթարի վայրում: Վշտից իրեն կորցրած կինը մի բուռ հող է նետում ինքն իր դեմքին: «Boeing 737»-ի վթարը տեղի է ունեցել մարտի 10-ին Ադիս Աբաբայի մերձակայքում, որը դարձավ 149 ուղևոր և անձնակազմի 8 անդամների մահվան պատճառը:

Ալժիրում հակակառավարական ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումները, 2019 թվականի մայիս: Ցույցերի պատճառը Ալժիրի 82-ամյա նախագահ Աբդել Ազիզ Բութեֆլիքի հինգերորդ ժամկետով նախագահի պաշտոնում առաջադրվելն էր: Բողոքի ցույցերի արդյունքում նա հրաժարական տվեց:

«Անձնական ոչինչ. Պատերազմի գրասենյակ». Աբու Դաբիի միջազգային պաշտպանական ցուցահանդեսի մասնակից (IDEX) ձեռներեցներից մեկը պահեստ է տանում մի քանի հակատանկային նռնականետեր: «IDEX»-ը աշխարհի ամենամեծ ցուցահանդեսներից մեկն է, որին մասնակցում են երկրների պաշտպանության նախարարները, ռազմական տեխնիկայի և զենքի մասնագետները: