Բրեդլի Քուպերը դստեր հետ զբոսնում է, մինչ Շեյքը Միլանում է

Հոլիվուդյան դերասան Բրեդլի Քուպերը դստեր՝ Լեայի հետ զբոսնում է, մինչ իր նախկին կինը՝ Իրինա Շեյքը մասնակցում է Միլանի նորաձևության շաբաթին: Քուպերին պապրացիները նկատել են դստեր հետ ջերմ շփվելիս ու զբոսնելիս:

Հայտնի հայրիկը մեկ գրկում էր փոքրիկին, մեկ դնում նրան իր ուսերին և ամբողջ ժամանակ ձեռքում պահում դստեր պայուսակը: Այդ կադրերը հուզել են դերասանի երկրպագուներին: Նրանք սկսել են սոց կայքերում գրել, որ Բրեդլին իրոք իդեալական հայր է: