Մարիա Շարապովան անսպասելի որոշում է կայացրել

«Grand Slam» մրցաշարերի հնգակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան որոշել է ավարտել կարիերան:

«Ինչպե՞ս կարող եմ թողնել այն միակ կյանքը, որ գիտեմ: Ինչպե՞ս հեռանալ այն կորտերից, որտեղ մարզվել եմ մանկուց, այն խաղից, որը սիրում եմ: Դա խաղ է, որ բերել է ինձ արցունքներ և ուրախություն: Սա սպորտ է, որում գտել եմ ընտանիք և երկրպագուներ, ովքեր իմ կողքին են եղել 28 տարի: Սա ինձ համար նորություն է, ուստի խնդրում եմ ներեք ինձ: Թենի՛ս, ես քեզ հրաժեշտ եմ տալիս» – գրել է Շարապովան «Vanity Fair»-ում: