Կարեն Արիստակեսյանը դատարանում պարտվել է Գոհար Հարությունյանին

«Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը հայտնել է, որ «Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանի հայցն իրենց դեմ մերժվել է: Այս մասին Գոհար Հարությունյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։

«Դատական գործերի հաղթական ավարտ։ Իմ կողմից գեղեցկության մրցույթի անցկացումը եղել է օրինական։ Կարեն Արիստակեսյանից, ինչպես ինքն էր պահանջում, հրապարակային ներողություն չեմ խնդրելու, չեմ տուգանվելու և շարունակելում եմ բոլոր չկամների կամքին հակառակ զարգացնել գեղեցկության մրցույթների և նորաձևության որորտը: Ստորև ներկայացնում եմ իմ իրավաբան Դավիթ Ասատրյանի հաղորդագրությունը։

«Միսս Արմենիա» Համահայկական Մշակութային հիմնադրամը, ի դեմս նախագահ Գոհար Հարությունյանի, Հայաստանում կազմակերպում և իրականացնում է գեղեցկության մրցույթներ: «Միսս Հայաստան» Ազգային Գործակալություն ՀԿ-ն, ի դեմս վերջինիս նապագահ Կարեն Արիստակեսյանի, 2017 թվականից սկսած տարբեր քաղաքացիական, վարչական և քրեական բողոքներ և հայցեր է ներկայացրել «Միսս Արմենիա» Համահայկական Մշակութային հիմնադրամի և Գոհար Հարությունյանի դեմ՝ փորձելով խոչընդոտել հիմնադրամի գործունեությունը,- գրել է Գոհարը, որի իրավաբանը հայտնել է, որ թվով վեց քաղաքացիական, վարչական և քրեական գործերով հասել են հաջողության:-Արդյունքում, հաստատվեց «Միսս Արմենիա» Համահայկական Մշակութային հիմնադրամի կողմից նախկինում իրականացված և ապագայում իրականացվելիք գեղեցկության մրցույթների օրինականությունը և համապատասխանությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանոններին»:

Հիշեցնենք, որ 2017 թվականին, երբ Գոհար Հարությունյանը սկսեց անցկացնել «Միսս Արմենիա» գեղեցկության ազգային մրցույթը, «Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը դիմել էր դատարան 6 հայցով։