Բրիթնի Սփիրսը հրապարակել է տեսանյութ, որում կրքոտ պարի ժամանակ կոտրում է ոտքը

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն Ինստագրամ սոցիալական կայքի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում նա պարում է և կոտրում ոտքը:
Կադրերում երևում է, թե ինչպես է երգչուհին կրքոտ պարի ժամանակ անհաջող շարժում անում, որից հետո ընկնում է և բռնում ոտքը:

Տեսանյութին կից Սփիրսը նշել է, որ այդ դեպքից առաջ չէր պարել կես տարի:
«Կարող եք լսել, թե ինչպես եմ կոտրում ոտքս, ներեցեք, որ այդքան բարձր է ստացվում»,- հավելել է նա:

Բրիթնի Սփիրսը համարվում է ժամանակակից ամենահայտնի երգչուհիներից մեկը: Առաջին երկու ձայնասկավառակներից հետո նրան ճանաչել են որպես ԱՄՆ-ում տասնամյակի «ամենավաճառվող» երգչուհիներից, որն աշխարհում շոուբիզնեսյան ամենահարուստ կանանց շարքում զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը:

https://www.instagram.com/p/B9C_PDTg2Eq/?utm_source=ig_web_button_share_sheet