Էլեգանտ ու կանացի. Նատալյա Վոդյանովան զարդարել է «ELLE» ամսագրի շապիկը

Նատալյա Վոդյանովան միշտ չէ, որ կիսվում է իր անձնական կյանքի մանրամասներով, սակայն «ELLE» ամսագրում նոր ֆոտոշարքով հանդես գալով՝ նա բացահայտել է ինտիմ մանրամասներ, որոնք զարմացրել են երկրպագուներին:
Թվում է՝ Նատալյան գեղեցկության էտալոն է: Ամենապահանջված մոդելներից մեկն ունի ամուսին և 5 երեխա: Կարելի է կարծել՝ էլ ինչ է պետք երջանկության համար:

Սակայն լրագրողների հետ Նատալյան  կիսվել է՝ խոստովանելով, որ կանանց ավելի գրավիչ է համարում, քան տղամարդկանց և կյանքում մի քանի անգամ համբուրվել է կանանց հետ:
Նատալյա Վոդյանովան վերջին ժամանակներում օգնում է առանձնահատկություններով մոդելներին հաստատվել նորաձևության ոլորտում՝ ոգեշնչելով մյուսներին ու ապացուցելով, որ գեղեցկությունը սահմաններ չունի:

Նա 22-ամյա Մեդլին Ստյուարտի պրոդյուսերն է. վերջինս աշխարհում առաջին մոդելն է Դաունի համախտանիշով:
Հարցազրույցում Վեդյանովան նշել է, որ պատրաստվում է շարունակել իր գործունեությունը որպես պրոդյուսեր և օգնել աղջիկներին իրականացնել իրենց երազանքները:
«Իմ երազանքն արդեն կատարվել է»,- ասում է նա: