«Ես միայն փոխարինում էի Փիթին». Էնիսթոնի նախկին ամուսինն անկեղծացել է

Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի նախկին ամուսին Ջասթին Թերուն իրենց բաժանումից հետո որոշել է անկեղծորեն պատմել իր, Ջենիֆերի ու Բրեդ Փիթի սիրային եռանկյունու մասին: Թերուն պատրաստվում է գիրք գրել, որում պատմելու է Փիթի ու Էնիսթոնի մասին այնպիսի մանրամասներ, որոնք շոկային են լինելու բոլորի համար:

Նա իր ընկերներից մեկին պատմել է, որ երկար տարիներ ապրել է կասկածելով, որ ինքը միայն որոշ ժամանակով փոխարինում է Փիթին, իսկ Էնիսթոնը խաբել է իրեն, հավատացնելով, որ իրենց հարաբերությունները կարևոր են իր համար: Խոսակցություններ են շրջանառվում, որ Փիթն արդեն դիմել է Թերուին խնդրանքով, որպեսզի նա չավարտի այդ գիրքը կամ գոնե դրանում չներառի դերասանի կյանքի գաղտնի և անախորժ մանրամասները: