Իրինա Բեզրուկովան առաջին անգամ խոսել է որդու մահվան մասին

Թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի Իրինա Բեզրուկովան ծանր է վերապրել միակ որդու մահը։
Անդրեյ Լիվանովը կյանքից հեռացել է մոտ հինգ տարի առաջ՝ 25 տարեկան հասակում։ Նրա մարմինը հայտնաբերել են լոգասենյակում։
Բազմաթիվ փորձաքննությունների արդյունքում հաջողվել է պարզել, որ երիտասարդի ոտքը սահել է, ու նա գլուխը հարվածել է սալիկին։

Իրինա Բեզրուկովան առաջին անգամ պատմել է՝ ինչպես է կարողանում 2015 թվականից հետո վերականգնվել այդ ծանր սթրեսից հետո:

«Իմ և որդուս բնակարանները միմյանց մոտ էին գտնվում և տան ներսում մուտք կար դեպի նրա բնակարան: Սակայն վերջերս ես վերանորոգման ժամանակ խնդրել եմ փակել այդ մուտքը:
2015 թվականից հետո ես ընդամենը մեկ անգամ եմ մտել նրա բնակարան, լինելով նրա սենյակում՝ չեմ կարողանում դիմանալ հիշողությունների տեղատարափին»,- պատմել է Իրինան: