Ալեքսանդր Պանայոտովը կներկայացնի Ռուսաստանը Եվրատեսիլ մրցույթում

Ալեքսանդր Պանայոտովը կներկայացնի Ռուսաստանը Եվրատեսիլ երգի ամենամյա մրցույթում: Երգիչը պայքարում էր այդ մրցույթին մասնակցելու համար դեռ 2005 թվականից, բայց ամեն անգամ տարբեր պատճառներով նրան չէր հաջողվում հաղթել նախընտրական փուլերում:

Վերջապես բախտը ժպտաց 35-ամյա արտիստին ու այս տարի նա կունենա բացառիկ հնարավորություն ողջ աշխարհին ցույց տալու իր վոկալային տվյալները: