«Խայտառակեցին անկեղծության համար». Ուսպենսկայան հրաժարվել է Սոբչակի շոուի հոնորարից

Լյուբով Ուսպենսկայային Քսենիա Սոբչակի շոուի տաղավարից լաց լինելով հեռանալուց հետո սկսեցին մեղադրել ավել գումար աշխատելու ցանկաության մեջ: Մարդիկ կարծիքներ էին արտահայտում, իբրև երգչուհին ցանկացել է իր դժբախտության վրա գումար աշխատել:

Բայց իրականում ամենինչ այլ է: Երգչուհին ի սկզբանե հրաժարվել էր հաղորդմանը մասնակցելու համար գումար վերցնել: Նրա խոսքով, ինքը եկել էր տաղավար օգնության և կարեկցանքի հետևից, բայց իրեն խայտառակեցին անկեղծության համար: