Մեգան Մարքլը խուսափում է Քիմ Քարդաշյանից՝ ցանկանալով չփչացնել իր համբավը

Թագավորական պարտականություններից հրաժարվելուց հետո Մեգան Մարքլն ու արքայազն Հարին ձգտում են սեփական կարիերան ստեղծել ու կայանալ առանց որևէ մեկի օգնության:
Այժմ նրանք գտնվում են Մալիբուի իրենց ամառանոցում, որը  շատ մոտ է Քիմ Քարդաշյանի տանը:

Սակայն վերջերս աստղային ընտանիքի մտերիմ ընկերներից մեկը լրագրորներին պատմել է, որ Մեգանն ու Հարրին  չեն ցանկանում շփվել Քարդաշյանների հետ:

«Մեգանն ու Հարրին շատ լուրջ են մոտենում այն հարցին, թե ում հետ են ժամանակ անցկացնում։ Քրիս Ջեններն, օրինակ, բազմաթիվ անգամներ փորձել է հանդիպել նախկին դուքսերի հետ, սակայն առայժմ անարդյունք։ Մեգանը չի շտապոմ կապվել Քարդաշյան ընտանիքի հետ՝ իր համբավը չփչացնելու համար»,- հայտնել է անանուն աղբյուրը: