«Մի անգամ նա ինձ ծեծեց ոտքերով, և ես ուշաթափվեցի». Լերա Կուդրյավցևայի շոկային հայտարարությունը

48-ամյա հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան հարցազրույցում պատմել է 32-ամյա ամուսնու՝ հոկեիստ Իգոր Մակարովի հետ ընտանեկան երջանիկ կյանքի և նախկին հարաբերություններում ունեցած խնդիրների մասին:
Կուդրյավցևան խոստովանել է, որ տարիներ առաջ սիրավեպ է ունեցել մեծահարուստ տղամարդու հետ, ով խանդի պատճառով ծեծում էր իրեն:

«Մի անգամ նա ինձ ծեծեց ոտքերով, և ես ուշաթափվեցի: Մայրս շտապ օգնություն կանչեց: Դրանից հետո ես 2 ամիս թաքնվում էի մտերիմներիս տներում: Հիմա ամուսնուս հետ վայելում եմ ընտանեկան, խաղաղ ու երջանիկ մթնոլորտը»,- պատմում է Լերան:

Լերան և Իգորը ամուսնացել են դեռ 2013 թվականին: Աստղային զույգի ընկերներն ու երկրպագուները կարծում էին, որ տարիքային տարբերության պատճառով նրանք շուտ կամուսնալուծվեն, սակայն բարեբախտաբար, նրանք ոչ միայն միասին են, այլ նաև դաստիարակում են իրենց 2-ամյա դստերը, ով Լերա Կուդրյավցևայի թոռնիկի հասակակիցն է:

Կուդրյավցևան հավատացնում է, որ բոլոր կոնֆլիկտներն ու վեճերը իր և Իգորի մեջ վերացել են ամուսնությունից հետո: Ամուսնական կյանքում նրանք միմյանց վստահում ու աշխատում են փախհամաձայնության գալ բոլոր հարցերում:
Լրատվամիջոցներում հաճախ են քննարկում, որ Իգորը սիրավեպ ունի մոդելների հետ:
Կուդրյավցևան այդ հարցին բավականին հանգիստ է մոտենում. «Ես նորմալ կընդունեմ այն լուրը, որ նա ցանկանում է այլ կնոջ հետ լինել»: