Նատանը ցանկանում է երեխա որդեգրել

Հայտնի երգիչ Նատանը cosmo.ru կայքի հետ հարցազրույցում պատմել է ստեղծագործական ծրագրերի և երեխա որդեգրելու ցանկության մասին:
5 տարի առաջ երգչին մեծ ճանաչում բերեց Տիմատիի հետ դուետը, որը երկրպագուները սիրում են ու լսում մինչ այսօր: Սակայն այս տարիների ընթացքում նման ռեյտինգային կատարում Նատանը դեռ չի ունեցել:

«Բոլոր երգիչներն էլ իրենց կարիերայում ունենում են նման թռիչքային գործեր, հույս ունեմ, որ այդ հաջողությունը մոտակա տարիների ընթացքում կկարողանամ կրկնել»,- պատմել է Նատանը:
Երգիչն, ով ամուսնացած է և ունի 2 տղա, ցանկություն է հայտնել երեխա որդեգրելու:

Այն հարցին, թե ինչու է նա այդպիսի որոշում կայացրել՝ Նատանը պատասխանել է. «Երեխաները բոլորիս կյանքին լույս ու ջերմություն են հաղորդում, սակայն պետք է չմոռանալ, որ միլիոնավոր փոքրիկներ զրկված են այդ նույն լույսից ու ջերմությունից: Ինչո՞ւ նրանցից մեկի կյանքը չփոխել դեպի լավը»: