Կենդանակերպի նշանների ո՞ր հատկանիշներին են նախանձում մյուսները

Մարդիկ տեսնում են, որ Խոյերն անսպառ էներգիայի աղբյուր են ու միշտ գիտեն թե ինչ են ուզում: Այդ հատկանիշը շատերը չունեն ու նախանձում են Խոյերին:

Նախանձելի է, որ Ցուլերը միշտ կարողանում են պաշտպանել իրենց շահերը և երբ նրանց համբերությունը հատվում է, ի զորու են ուժեղ հակահարված հասցնել:

Քչերը կարող են այնպես համոզել զրուցակցին, ինչպես դա հաջողվում է Երկվորյակներին: Նրանց շրջապատողներն ուղղակի երազում են ունենալ այդ տաղանդի գոնե մեկ տոկոսը:

Խեցգետինները շատ արագ են կարողանում ջերմ մարդկային հարաբերություններ ստեղծել ու դուր գալ մարդկանց, չնայաց այն փաստին, որ ոչ բոլորին են թույլ տալիս իրենց լավ ճանաչել:

«Երանի մենք էլ այսքան ինքնավստահ լինեինք» – մտածում են Առյուծներին նայողները: Այս նշանի տակ ծնվածները չեն կորցնում իրենց ինքնավստահությունը, նույնիսկ անելանելի իրավիճակում:

Չկա այնպիսի իրավիճակ, որից Կույսերը չկարողանան ելք գտնել: Մարդիկ նախանձում են, որ դուք կարողանում եք չկորցնելով ինքնատիրապետումը լուծել բոլոր խնդիրները:

Կշեռքները ունեն յուրահատուկ շնորհ՝ նրանք ի զորու են հարթել ցանկացած կոնֆլիկտ իրենց հավասարաշռության ու լոգիկայի շնորհիվ:

Կարիճները այնքան գայթակղիչ ու տպավորվող են, որ շատերն են երազում այդպիսի տպավորություն գործել հակառակ սեռի ներկայացուցիչների վրա:

Աղեղնավորները արկածախնդիր են ու հետաքրքիր: Նրանց այդ հատկանիշները նախանձ են առաջացնում գորշ ու առօրյայով տարված մարդկանց մոտ:

Այծեղջյուրը միշտ հավատարիմ է իր խոստումներին: Անպատասխանատու մարդիկ լարվում են նրանց ներկայությամբ, բայց հոգու խորքում նախանձում Այծեղջյուրներին:

Ջրհոսները կյանքին թեթև են նայում: Դա իսկապես նախանձելի հատկանիշ է, որին ձգտում են գրեթե բոլոր մարդիկ, բայց այնպես, ինչպես ապրում են Ջրհոսները՝ ոչ ոք չի կարող:

Ձկների նուրբ հոգուն և արվեստների հանդոպ սիրուն շատերն են նախանձում: Ձկները հոգով արվեստագետներ են, նույնիսկ եթե իրական կյանքում այլ մասնագիտություն են ընտրում: