Թեյլոր Սվիֆթը նոր երգի տեսահոլովակում որպես տղամարդ է ներկայացել (լուսանկարներ, տեսանյութ)

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Թեյլոր Սվիֆթը The Man երգի տեսահոլովակի նկարահանումների համար կերպարանափոխվել և տղամարդու դերում է հանդես եկել։

Երգչուհու` YouTube սոցիալական կայքում հրապարակված էջում տեսահոլովակն արդեն ավելի քան 10 միլիոն դիտում ունի: Նշվում է, որ երգը կընդգրկվի աստղի` Lover անվանումով յոթերորդ ալբոմում:

Երաժշտական հոլովակում 31-ամյա աստղը հանդես է եկել զբոսանավով, սիգարով և երիտասարդ կանանցով շրջապատված բրուտալ տղամարդու կերպարում: Երգում Սվիֆթը քննադատում է «թունավոր առնականությունն» ու երկակի չափանիշները։

Տեսահոլովակում նկարահանվել է նաև Լորեն Գրեյը, որն ամենաշատ հետևորդներն ունի Tik Tok սոցիալական կայքում:

Նշվում է, որ Սվիֆթն անձամբ է գրել հոլովակի սցենարն ու կատարել ռեժիսորական աշխատանքները: Սա նրա առաջին ամբողջովին ինքնուրույն աշխատանքն է:

Հիշեցնենք, որ Թեյլոր Սվիֆթը գլխավորել է ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագրի` 2019 թվականի աշխարհի ամենահարուստ երաժիշտների ցուցակը։