Van music awards-ի բոլոր մրցանակակիրները

Van music awards 2019-ն արդեն իրականություն է:
Արդեն երկու տասնամյակ է, ինչ ռադիոկայանը հարթակ է տրամադրում այլընտրանքային երաժշտությանն ու ամենամյա մրցանակաբաշխություն իրականացնում:

Երաժշտական մրցանակաբաշխություն կազմակերպող «Ռադիո Վան»-ը այս տարի որոշ փոփոխություններ է կատարել Van Music Awards-ում։
Ժակի գործընկերուհի՝ հաղրոդավարուհի Լուսինե Բադալյանը, ով տարիներ շարունակ Ժակի հետ միասին է վարել Վանի երաժշտական մրցանակաբաշխությունը, այս տարի ներկա չէր։ Քանի որ Լուսինեն իր գործունեությունն է ծավալում որպես պատգամավոր, այս տարի միջոցառումը վարում էին «Վանի» բոլոր հաղորդավարները։

Van Music Awards-ի կազմակերպիչները սկզբում որոշել էին հանրային քվեարկության միջոցով ընտրել հաղթողներին, սակայն հասկացել են, որ միայն քվեարկության վրա հիմնվելը բարդ կլինի, և «Ռադիո Վան»-ում ստեղծվել է ստեղծագործական ժյուրիի կազմ։

Van Music Awards-ի 11 մրցանակակիրներն են՝

Հայկ Սոլար, Արնի Ռոք և Սոնե Սիլվեր- Համար 1 հանրային ընտրություն (People’s Number One Choice)

Իլոնա Սագիեվա – Համար 1 քավր կատարող (Cover Performer Number One)

Սյուզաննա Մելքոնյան- Համար 1 կանացի կատարում (Woman’s Performance Number One )

Արաթթա Բենդ- Ֆյուժեն բենդ հ (Fusion band Number One) 

Fair Wind- Համար 1 ռոք խումբ (Rock Band Number One)

Գարիկ Պապոյան, Սոնա Ռուբենյան- Համար 1 հիթ ստեղծողներ (Hit Makers Number One)

Կաթիլ Բենդ- Համար 1  հայտնագործություն (Breakthrough number one)

Վիշապ խումբ, Թմբաթա- Համար 1 երաժշտական պրոդյուսեր (Music Producer Number One)

Նեմրա- Համար 1 ռադիոյի  ընկերներ (Radio Friends Number one)

Sonet Quintet – Համար 1 քաղաքային երգերի կատարողներ  (Urban Song Artists Number One)

Արփի և Հայվեյ բենդ – Համար 1 բենդ (Band Number One)