Ամենագեղեցիկ հնդկուհու դժբախտ պատմությունը

Ռաուդ Ատիֆն իր առանձնահատուկ արտաքինի շնորհիվ կարճ ժամանակում ձեռք բերեց լայն ճանաչում ու բազում երկրպագուներ: Նրա նուրբ դիմագծերն ու կախարդական աչքերն աղջկան հեքիաթային կերպար էին դարձնում:
20-ամյա յուրահատուկ գեղեցկուին արդեն հասցրել էր համագործակցել համաշխարհային բրենդների հետ և Vogue-ի կողմից ճանաչվել էր աշխարհի ամենագեղեցիկ հնդկուհի:
Տեղափոխվելով Բանգլադեշ՝ Ռաուդն ընդունվեց բժշկական համալսարան: Նա դեռ մանկուց երազում էր դառնալ մանկաբույժ: Ռաուդը տարված էր համալսարանական քննություններով և պատրաստվում էր իր հարսանիքին, սակայն հարսանեկան արարողությունից մեկ շաբաթ առաջ ոստիկանությունը ուսանողական հանրակացարանում գտավ աղջկա անշնչացած մարմինը: Ոստիկանության ներկայացրած տվյալների համաձայն՝ Ռաուդն ինքնասպան էր եղել:
Այսօր աշխարհի ամենագեղեցիկ հնդկուհու մահվան տարելիցն է:
Նրա հայրն ու եղբայրը լրագրողների հետ կիսվեցին իրենց կասկածներով։ Նրանց պնդմամբ՝ աղջկան սպանել են էքստրիմիստները, ովքեր չէին հանդուրժում հնդկուհու ազատամտությունը: