Ագատա Մուցենիեցեն փոխել է ամուսնուն նվիրված դաջվածքը

Դերասանուհի Ագատա Մուցենիեցեն վերջնականապես զրկել է երկրպագուներին այն հույսից, որ  երբևե իր և Պավել Պրիլուչնիի հարաբերությունները կվերականգնվեն: Ագատան փոխել է ամուսնուն նվիրված դաջվածքը ու մատնեմատին պատկերված ամուսնական մատանին դարձրել գայլի պատկեր:

Զույգի բաժանումը հարված էր նրանց երկրպագուների բազմահազարանոց խմբին: Ագատան ինքնավստահ դեմքի արտահայտությամբ նոր լուսանկար է հրապարակել, որում երևում է նոր դաջվածքը: