«Россия 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Ну-ка все вместе!» երաժշտական մրցույթում մեծ ֆուրոր է առաջացրել երգչուհի Լուսինե Հարությունովան, ով կատարել է «Human» հիթը:
Լուսինեն իր կատարմամբ հիացրել է հանդիսատեսին, իսկ ժյուրիի անդամները ծափահարել են նրան հոտնկայս։ Նա իր վոկալով տպավորել է Սերգեյ Լազարևին:
«Ես ցնցվեցի: Ձեր որոշ նոտաներից հոսանքահարվեցի,-ասաց Սերգեյ Լազարևը:
«Վիա Գրա» խմբի նախկին մեներգչուհի Նադեժդա Գրանովսկայան խոստովանել է, որ Լուսինեի վոկալից նա փշաքաղվել է։
Լուսինեն 100 միավորից հավաքեց 99 և լավագույն եռյակում զբաղեցրեց առաջին տեղը: