Ջեսիկա Բիլը այլևս չի պատրաստվում ներել ամուսնուն

Դերասանուհի Ջեսիկա Բիլի և Ջասթին Թիմբերլեյքի ամուսնությունն իսկապես փլուզման եզրին է: Թիմբերլեյքն արդեն մի քանի ամիս է քայլեր է անում կնոջ մոտ վստահությունը վերականգնելու համար՝ ծաղիկներ ու թանկարժեք նվերներ է ուղարկում, սիրային հաղորդագրություններ է գրում և նույնիսկ հրապարակայնորեն ներողություն է խնդրել Ջեսիկայից, նրան դավաճանելու համար:

Բայց Ջեսիկան կարծես թե չի պատրաստվում ներել ամուսնուն: Օրեր առաջ պապարացիները լուսանկարել են դերասանուհուն՝ գնումներ կատարելիս: Երկրպագուները նկատել են, որ նա այլևս չի կրում ամուսնական մատանին ու դա նրանց շատ է վրդովել: