Ջեկի Չանը վարակվել է կորոնավիրուսո՞վ

65-ամյա դերասան Ջեկի Չանը օրեր առաջ Հոնկոնգում ներկա է եղել երեկույթի, որին ներկա 60 մարդկանցից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։
Երեկույթի անվտանգության աշխատակիցներից մեկի մոտ արդեն ի հայտ են եկել վիրուսային ախտանշաններ։ Երեկույթի մյուս մասնակիցները կարանտինի մեջ են։
Ջեկի Չանի պրոդյուսերական կազմը չի հաստատել այն լուրը, որը դերասանի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Շատ լրատվամիջոցներում նշվում է, որ դերսանն անգամ ներկա չի եղել այդ երեկույթին։

Ջեկի Չանի երկրպագուները անհանգիստ են և հույս ունեն, որ սիրելի դերասանի մոտ չի ախտորոշվի սարսափելի հիվանդությունը:
Ինստագրամյան միլիոնավոր հետևորդներ Ջեկի Չանի ինստագրամյան էջում ջերմ մեկնաբանություններ են գրում իրենց կուռքին՝ մաղթելով առողջություն և շուտափույթ ապաքինում: