Դերասանուհի Աննա Դավթյանը երեխա է ունեցել

«Ամենագեղեցիկ ու հրաշալի երևույթը բնության մեջ: Կինը հենց սրա շնորհիվ է համարվում Աստծո ընտրյալը: Աստված թող հնարավորություն տա բոլոր կանանց և աղջիկներին զգալ իրենց սրտի տակ փոքրիկի սրտի զարկերը»,- իր ինստագրամյա էջում գրել է դերասանուհի Աննա Դավթյանը և ուրախացրել իր երկրպագուներին՝ հայտնելով, որ երկրորդ անգամ մայրիկ է դարձել:

Ամուսնությունից հետո Ռուսաստանում բնակություն հաստատած դերասանուհի Աննա Դավթյանը որդի է ունեցել:
Իր միկրոբլոգում գեղեցկուհին նշել է, որ զավակը ծնվել է  3.3 կգ քաշով և 52 սմ հասակով:
Հիշեցնենք, որ դերասանուհին ունի դուստր, ում անունն Ադել է: