Համացանցում է հայտնվել Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու շքեղ հարսանիքի տեսանյութը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտ Ծառուկյանի և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտ Սուքիասյանի հարսանիքը բավակաին երկար ժամանակ քննարկվում էր լրատվամիջոցներում: Վերջապես, համացանցում է հայտնվել նրանց հարսանյաց շքեղ արարողության տեսանյութը:

Ծառուկյանների և Սուքիասյանների ընտանիքը ամենաճոխ ու գեղեցիկ ձևով էր պատրաստվել այդ արարողությանը: Հայտնի է, որ հարսանեկան զգեստը մոդելավորել է Լիբանանից աշխարհահռչակ մոդելավորող Էլի Սաաբը, ում զգեստները 200-300 հազար դոլարից պակաս չեն լինում: Ի դեպ, ապագա հարսն զգեստն ամեն անգամ փորձելու համար մեկնում էր Դուբայ:

Հարսանյաց հանդեսն անցակցվել է Ծառուկյանին պատկանող ռեստորանային համալիրներից մեկում, որը արաողությունից դեռ մի քանի շաբաթ առաջ փակվել էր․ պատրաստվում էին էլիտար հարսանիքին: