Քարդաշյան քույրերը երեխաների հետ զվարճացել են Փարիզում. Քիմը 3 անգամ զգեստափոխվել է (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները, որոնք Փարիզի Նորաձության շաբաթվա շրջանակում գտնվում են Ֆրանսիայի մայրաքաղաքում, իրենց երեխաներին զբոսայգի են տարել և նրանց հետ կառուսել նստել, գրում է Daily Mail-ը:

Քիմը մանկական ժամանցի վայր է գնացել նուրբ վարդագույն կիպ հագուստով: Մինչդեռ 40-ամյա Քորթնին կրել է թափանցիկ վերնազգեստ, կաշվե տաբատ և բարձրակրունկ կոշիկներ:
Քույրերը իրենց երեխաների հետ հաճելի ժամանակ են անցկացրել, որից հետո ընթրել են Ferdi ռեստորանում:

Պարբերականը հավելում է, որ Փարիզում գտնվելու ժամանակ Քիմը, ցուցադրելով Balmain նորաձևության տան նոր հավաքածուի՝ լատեքսից կարված հագուստները, մեկ օրում երեք անգամ զգեստափոխվել է: Աղբյուրը նկատում է, որ կիպ հագուստներն ընդգծել են հեռուստաաստղի բարեմասնությունները։