Ջոնի Դեփը կարող է կրկին Նավապետ Ջեքի կերպարով հանդես գալ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում

Ամերիկացի հայտնի դերասան Ջոնի Դեփը, հնարավոր է, Disney կինոընկերության «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի վեցերորդ մասում կրկին Նավապետ Ջեք Ճնճղուկի դերում հանդես գա, հայտնում է Daily Mail պարբերականը:

Կիրակի օրը հայտնի է դարձել, որ վերջերս Ջոնի Դեփի և նրա նախկին կնոջ` Էմբեր Հերդի միջև դատական «բացահայտումներից» հետո, Disney կինոընկերության գործադիր տնօրինությունը «բարեխոսել» է 56-ամյա դերասանի վերադարձի համար:

2016 թվականին լուրեր էին տարածվել, որ Հերդի` ֆիզիկական բռնության կիրառման վերաբերյալ Դեփի դեմ հանրային մեղադրանքներից հետո, կինոընկերությունը փորձել է այլևս սերտ հարաբերությունների մեջ չլինել դերասանի հետ:

Դեփն առաջին անգամ լեգենդար Նավապետ Ջեք Ճնճղուկի դերում հանդես է եկել 2001 թվականին («Կարիբյան ծովի ծովահենները. Սև մարգարտի անեծքը»):

Disney ընկերությունը դեռևս հոկտեմբեր ամսին էր հայտնել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նոր մասի նկարահանումների ծրագրերի մասին: Նշվում է, որ սցենարի հեղինակներ կլինեն Թեդ Լիոթը և «Չեռնոբիլ» ֆիլմի սցենարիստ Քրեյգ Մեյզին: