Քլոե Քարդաշյանին ծաղրել են մաքրող նյութեր գովազդելու համար

Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջը՝ Քլոեին, համացանցում ծաղրել են մաքրող նյութեր գովազդելու համար:
Քլոեն հենց ինքն է գովազդից լուսանկարներ տեղադրել իր ինստագրամյան էջում, որի մեկնաբանությունները հեղեղվել են ինստագրամյան հետևորդների քննադատություններով:

«Ուրիշ առաջարկներ այլևս չունե՞ս», «Խեղճ Քլոե, անցավ քո աստղային ժամը»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել են հետևորդները:

Սակայն գովազդվող մաքրող նյութերն այդքան էլ սովորական չեն: Լուսանկարներում երևում է, որ նրանք զարդարված են կիսաթանկարժեք քարերով:
Դրանց արժեքը 5-7 անգամ գերազանցում են շուկայական գինը:

https://www.instagram.com/p/B9Ctizihls9/