Քանյե Ուեսթը Նորաձևության շաբաթվա ընթացքում ելույթ է ունեցել եկեղեցական երգչախմբի հետ (տեսանյութ)

Հանրահայտ ռեփեր Քանյե Ուեսթը և նրա եկեղեցական երգչախումբը ելույթ են ունեցել Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակում, գրում է Fox News-ը:

Սուպերմոդելները, դիզայներները, ոճաբանները և մյուս հյուրերը կիրակի առավոտյան ներկա են գտնվել Փարիզի des Bouffes du Nord թանգարանում անցկացվող կիրակնօրյա «պատարագին»:

Քանյեն և նրա երգչախումբն իրենց ելույթը սկսել են «Հիսուս թագավոր» երգով և ավարտել «Սպեղանի» (Balm in Gilead) երգով:
«Շատ ժամանակ մենք մեր հավատն ու վստահությունը ներդնում ենք նյութական իրերի մեջ»,- ելույթի ընթացքում ասել է Քանյեն:

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Քանյեի կինը՝ ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղեր Քիմ Քարդաշյանը: