«Շնորհավոր ծնուդդ, ընկերս»․ Թաթա Սիմոնյանն արխիվային լուսանկար է հրապարակել Արամ Ասատրյանի հետ

Երգիչ Արամ Ասատրյանն այսօր կդառնար 67 տարեկան։ Երգիչ Թաթա Սիմոնյանը Ինստագրամի իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել Արամ Ասատրյանի հետ, որին կց թողել է հետևյալ մեկնաբանությունը․ «Շնորհավոր ծնունդդ, ընկերս»:

Նշենք, որ ավելի վաղ Թաթան «Արամին» երաժշտական ստեղծագործությունը նվիրել էր ընկերոջ հիշատակին։

Հիշեցնենք, որ Արամ Ասատրյանը մահացել է 2006 թվականի նոյեմբերի 7-ին՝  53 տարեկանում, սրտի կաթվածից: