«Նրանք երջանիկ են». ինսայդերը պատմել է Քայլի Ջենների և Թրևիս Սքոթի միավորման մասին

People ամսագրի հետ զրույցում ինսայդերը պատմել է Թրևիս Սքոթի և Քայլի Ջենների միավորման մասին՝ հավատացնելով, որ զույգն այժմ երջանիկ է, սակայն չի շտապում օրինականացնել իրենց հարաբերությունները:
«Թրևիսն ու Քայլին վաղուց են ներել միմյանց ու այսօր շատ ջերմ, ռոմանտիկ հարաբերություններ ունեն: Նրանք, պարզապես, չեն ցանկանում պիտակավորել իրենց հարաբերություններն, ու դա է պատճառը, որ այսօր նրանք չեն բարձրաձայնում իրենց միավորման մասին»,- պատմում է ինսայդերը:

Ինսյադերի պնդմամբ՝ զույգը բավականին շատ ժամանակ է տրամադրում դստեր դաստիարակությանը:
Փոքրիկ Սթորմն օրվա մեծ մասն անցկացնում է ծնողների հետ, ովքեր հետաձգում են իրենց բոլոր ծրագրերը՝ նրա կողքին լինելու համար:
Համացանցում են հայտնվել Սթորմի, Քայլիի և Սքոթի ջերմ լուսանկարները:
Աստղային զույգի միավորման մասին լուրերն անչափ ուրախացրել են երկրպագուներին: