«Լավ է, որ տատիկներով այլևս չի հետաքրքրվում». Լարիսա Կոպենկինան խոսել է Պրոխոր Շալյապինի նոր սիրավեպի մասին

Օրեր առաջ երգիչ Պրոխոր Շալյապինը պաշտոնապես ներկայացրել է իր նոր ընտրյալին. այս լուրը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում: Բանն այն է, որ երգչի նոր ընկերուհին 40-ամյա միլիոնատեր Տատյանան է, ով հաջող գործարար է Կանադայում:

«Մեզ մոտ շատ հաճելի և ռոմանտիկ հարաբերություններ են. սկզբից նա ինձ կանչեց Մոնակո, հետո Լոս Անջելես՝ ելույթ ունենալու, և հենց այդ ժամանակ մենք մտերմացանք ու որոշեցինք ևս մի քանի շաբաթ անցկացնել միասին»,-պատմում է Պրոխորը:

Իհարկե, այս նորությունն այդքան էլ լավ չընդունվեց հասարակության շրջանում. չէ՞ որ Պրոխորին շատերն անվանում են ալֆոնս ու համոզված են, որ այս կնոջ հետ նա նույնպես հանդիպում է միայն հանուն գումարի:

«Նա վախենում է այս հարաբերություններից, որովհետև կարծում է, որ հասարակությունը կսկսի քննարկել, քննադատել»,- ասել է միլիոնատեր Տատյանան:
Երգչի նախկին կինը՝ Լարիսա Կոպենկինան խոսել է ստեղծված իրավիճակի մասին ասելով. «Լավ է, որ տատիկներով այլևս չի հետաքրքրվում: Նրա և Տանյայի միջև ընդամենը 4 տարվա տարբերություն է: Համոզված եմ, նրանց հարաբերություններում ամեն ինչ լավ կստացվի: Չեմ կարծում, որ Պրոխորը մտածված է ընտրում մեծահարուստ կանանց»: