Վուդի Ալենի գիրքը վերջապես կհրատարակվի

Վուդի Ալենի հուշերի հիման վրա գրված գիրքը անցյալ տարվանից հրաժարվում էին հրատարակել ամերիկյան շատ հրատարակչություններ: Խնդիրը նրա անվան հետ կապված որոշակի մեղադրանքներ էին՝ կապված ոտնձգությունների հետ, որոնք նա իբրև թույլ է տվել Դիլան Ֆերոուի դստեր հանդեպ: Բայց այս տարի գիրքը վերջապես կհրատարակվի և ապրիլի 7-ից կլինի վաճառքում:

«Apropos of Nothing» կոչվող գրքում նկարագրվում է Վուդի Ալենի անձնական և մասնագիտական ​​կյանքը ու կինոյում և թատրոնում նրա ծավալած գործունեության պատմությունը: Նա նաև ընթերցողներին պատմում է իր ընտանիքի ու ընկերների հետ հարաբերությունների ու սիրո մասին: Գիքը դեռ կթողարկվի ԱՄՆ-ում, Կանադայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Իսպանիայում: Այնուհետև Ալենի հուշերը կհրապարակվեն աշխարհի այլ երկրներում ևս: