Բեն Սթիլերը հերքել է նոր «Ֆորսաժ»-ում նկարահանվելու մասին լուրերը

Հոլիվուդյան դերասան Բեն Սթիլերը Թվիթեր սոցիալական կայքի իր էջում հերքել է «Ֆորսաժ» ֆիլմի իններորդ մասում նկարահանվելու մասին լուրերը:

«Իմ՝ «ֆորսաժային» լինելու մասին հայտարարությունները ուռճացված են: Ցավոք, դա ճիշտ չէ»,-  դիմել է դերասանը հետևորդներին:
Բացի այդ, Սթիլերը ֆիլմի մասնակիցներին հաջողություն է մաղթել հետագա նկարահանումների ընթացքում:

Նշվում է, որ «Ֆորսաժ 9» ֆիլմը նախատեսվում է թողարկել 2020 թվականի մայիսի 22-ին: Այն նկարահանել է Universal Pictures կինոստուդիան։