Ֆրանսիական խումբը կատարել է «Վայ աման» երգը (տեսանյութ)

Ժամեր առաջ ֆրանսիական «Ladaniva» երաժշտական խումբը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է նոր տեսահոլովակի պրեմիերան, որը նկարահանվել է «Վայ աման» երգի հիման վրա։
«Վայ աման» հայերեն երգի երաժշտության և բառերի հեղինակը Ջերեմի Սանսֆամիլն է։
Նոր երգը դուր է եկել թե՛ հայ, թե՛ օտարազգի օգտատերերին, ովքեր հրապարակման մեկնաբանությունների բաժինը հեղեղել են ջերմ ու ոգևորող խոսքերով։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 21-ին, խմբի մասնակիցներից վոկալիստ Ժակլին Բաղդասարյանն ու կիթարահար Լուիս Թոմասը ներկայացրել էին «Սարերի հովին մեռնեմ» կատարումը, որը նույնպես անչափ դուր էր եկել խմբի երկրպագուներին։