Ինչպե՞ս է Նադեժդա Բաբկինան նիհարել 22 կգ՝ չզրկելով իրեն համեղ սննդից

Էստրադային երգչուհի Նադեժդա Բաբկինան НТВ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Секрет на миллион» հաղորդման շրջանակներում հայտարարել է, որ դիետաներն անօգուտ են: Նա նշել է, որ հարկավոր է հետևել առողջությանն ու ճիշտ սնվել:

Երգչուհին պատմել է, որ խաղում է նույն ներկայացման մեջ դերասանուհի Նոնա Գրիշաևայի հետ, ով տեսնում է, թե որքան է սահմանափակում իրեն Բաբկինան:
Դերասանուհին պատմել է իր նիհարելու արդյունավետ մեթոդի մասին. հարկավոր է օրվա մեջ ուտել այն ամենն ինչ ուզում եք 8 ժամվա ընթացքում, իսկ հետո 16 ժամ սոված մնալ:

Նա նաև հավելել է, որ 16 ժամվա ընթացքում կարեի է խմել միայն ջուր ու թեյ, առանց շաքարավազի ու կոնֆետների:
Բաբկինան հավատացնում է, որ այսպես է սնվում 3 ամիս ու արդեն նիհարել է 22 կիլոգրամով: