Ամբողջ աշխարհում մեծ իրարանցում և խուճապ առաջացրած COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու վախի պատճառով մարդիկ խուսափում են ճանապարհորդություններից և մարդաշատ վայրերում լինելուց: Դրա հետևանքով մի շարք զբոսաշրջային ուղղություններ որոշել են կամավոր սկզբունքով փակել մուտքը զբոսաշրջիկների առաջ. դրա հետևանքով դատարկվել են համաշխարհային այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսիք են Տոկիոյի «Դիսնեյլենդը», փարիզյան Լուվրը և այլն:
Luxurylaunches կայքը լուսանկարների շարքի միջոցով ցուցադրել է, թե որքան ամայի են դարձել առաջվա մարդաշատ ու համաշխարհային ճանաչում ունեցող վայրերը:
ԱՀԿ վերջին տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում հաստատվել է COVID-19 վարակման 90 983 դեպք, որից 3110-ը` մահվան ելքով: Չինաստանի սահմաններից դուրս 48 երկրներից հայտարարել են վարակման 1848 դեպքի մասին, որից 80 տոկոսը Հարավային Կորեայից, Իրանի Իսլամական Հանրապետությունց և Իտալիայից են: