Ի՞նչը ստիպեց Եղիսաբեթ Երկրորդին պատմության մեջ առաջին անգամ ձեռնոցներով շնորհել պարգևները

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին պատմության մեջ առաջին անգամ Բուկինգհեմյան պալատում պարգևատրման արարողության ժամանակ ձեռնոցներ է կրել: Սովորաբար նա դրանք հանում էր, որպեսզի հպատակներին շնորհի կրծքանշանները: Ըստ «Daily Mail»-ի սա նախազգուշական միջոց է՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ:

Քանի որ վիրուսը հատկապես վտանգավոր է տարեցների համար, Էղիզաբեթ Թագուհու բժիշկները կամ հարազատները որոշել են ապահովել նրա անվտանգությունը: Մեծ Բրիտանիայում արդեն արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 51 դեպք: Բայց Բուքինգհեմյան պալատը չի հաստատել տեղեկությունը, որ թագուհու նոր արարողակարգային ձեռնոցները նախատեսված են վարակից խուսափելու համար: