«Դա կախված է Հեյլիից». Ջասթին Բիբերը՝ հայր դառնալու մասին

Ջասթին Բիբերը հյուրընկալվել է Էլլեն Դեջեներեսիի շոուին և խոսել հայր դառնալու իր մտադրության մասին: Ջասթինն ու Հեյլին ամուսնացել են 2019-ի հոկտեմբերին և դրանից մի քանի ամիս անց, երգիչն «Instagram»-ում շնորհավորելով իր կնոջը՝ ծննդյան օրվա առթիվ գրառման մեջ հայտնել է նաև 2020 թվականի իրենց պլանների մասին. «Հաջորդ տարի՝ երեխաներ»:

Զույգը դեռ չի կողմնորոշվել, թե քանի երեխա է ցանկանում ունենալ, սակայն Ջասթինը նշում է, որ վեջնական որոշումը պետք է կայացնի կինը:

«Կարծում եմ, որ ամեն ինչ կախված է Հեյլիից, քանի որ սա նրա մարմինն է» – ասաց երգիչը: Ավելի վաղ նա նաև խոստովանել էր, որ երեխաների դաստիարակության հարցում կցանկանա դիմել հավատքի օգնությանը: