Սկանդալային մուլտֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը

Մարտի 4-ին Մոսկվայում կայացավ «Առաջ» մուլտֆիլմի պրեմիերան, որին ներկա էին ռուսական շոու-բիզնեսի սիրված ու հայտնի ներկայացուցիչներն իրենց փոքրիկների հետ։
Համակարգչային անիմացիայի ոլորտում առաջատարներից մեկը համարվող «Pixar Animation Studios» ընկերության այս նոր աշխատանքը մեծ սկանդալի պատճառ էր դարձել Ռուսաստանում, որտեղ մարդիկ անգամ ցանկանում էին արգելել ֆիլմի ցուցադրությունը․

Բանն այն է, որ «Առաջ» մուլտֆիլմում առաջին անգամ ներկայացված է ԼԳԲՏ ներկայացուցիչ․ մուլտֆիլմի գլխավոր հերոսներից մեկը՝ ցիկլոպ Սպեկտրը լեզբուհի է, և մուլտֆիլմում մի քանի անգամ խոսում է իր սիրելի աղջկա ու երեխայի մասին։

Ռուս աստղերին բավականին դուր եկավ այս մուլտֆիլմը, որը պատմում էր Էլֆ եղբայրների՝ Իենի և Բարլիի մասին, ովքեր ապրում են կախարդական աշխարհում՝ բնակեցված թրոլներով, գոբլիններով, թզուկներով և այլ հեքիաթային հերոսներով։
Պրեմիերային իրենց երեխաների հետ ներկա էին Եկատերինա Վոլկովան, Մարիա Շալաևան, Օքսանա Ակինշինան, Դենիս Շվեդովը, Տիմուր Ռոդրիգեզը, Վալերի Թոդորովսկին և ուրիշները։