Նիկոլաս Քեյջը նոր ընտրյալ ունի, ով երիտասարդ է իրենից 30 տարով

Պապարացիները լուսանկարել են 56-ամյա դերասան Նիկոլաս Քեյջին և նրա նոր ընտրյալին՝ 26-ամյա ճապոնուհի Րիկո Շիբատուին՝ Նյու Յորքի փողոցներից մեկում զբոսնելիս։ Զույգը ճաշել է մանհեթենյան ճաշարաններից մեկում։
Daily Mail-ի հետ զրույցում ինսայդերը հավատացրել է, որ զույգի միջև սիրավեպը սկսվել է հունվարին։ Հանրության առջև սիրահարները միասին ներկայացել են փետրվարի սկզբում՝ Film Independent Spirit Awards մրցանակաբաշխության ժամանակ։

 

Հետո պապարացիները նրանց միասին են տեսել փետրվարի 25-ին Նոր Օռլեանում։ Դերասանը աղջկա համար անսովոր ժամադրություն էր կազմակերպել․ նա հրավիրել էր Րիկոյին իր սեփական դամբարանը՝ քաղաքային գերեզմանոցում․ դերասանն այն ձեռք էր բերել դեռ 2010 թվականին, ու իր կտակում նշել էր՝ հուղարկավորել իրեն այդ դամբարանում։
Հիշեցնենք, որ 2019 թվականին Նիկոլաս Քեյջը հանդիպում էր 23-ամյա Էրիկա Կոյկի հետ։ Մարտի 23-ին նրանք ամուսնացան, իսկ 4 օր անց բաժանվեցին։

 

Ավելի ուշ Նիկոլասը բացատրել է, որ աղջիկն իրեն խաբել էր, իսկ ինքը չափազանց հարբած է եղել, որպեսզի իրողությունը կարողանա լուրջ ընդունել։ Դերասանը նաև պատմել է, որ Կոյկն իրեն դավաճանել է ամբողջ սիրավեպի ընթացքում, և աղջկան իրենից միայն գումար էր անհրաժեշտ։ Ի պատասխան այս ամենի՝ Կոյկը դերասանից ալիմենտներ է պահանջել՝ որպես կորցրած գումարի և ժամանակի փոխհատուցում։

Մինչ այդ Նիկոլասն ամուսնացել է 3 անգամ․ առաջին կնոջ՝ Պատրիսիա Արքեթթի հետ նա ապրել է 6 տարի, երկրորդ կնոջ՝ Էլվիս Փրեսլիի դստեր հետ նա ապրել է 3 ամիս, իսկ երրորդ կնոջ՝ մատուցողուհի Էլիս Քիմի հետ դերասանն ապրել է 12 տարի, և հիմա միասին դաստիարակում են իրենց համատեղ որդուն։ Քեյջը նաև ունի 29-ամյա որդի դերասանուհի Քրիստինա Ֆալթոնից։