Բրիթնի Սփիրսը մտադիր է ազատվել նախկին ամուսնությունից մնացած դաջվածքից (լուսանկար)

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն Ինստագրամ սոցիալական կայքի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից հայտնել է, որ ցանկանում է ազատվել նախկին ամուսնու` երգիչ Քևին Ֆեդերլայնի հետ ամուսնության տարիներին արված դաջվածքից։

«Ալբերտ Էյնշտեյնը մի անգամ ասել է. «Աստված զառախաղ չի խաղում տիեզերքի հետ»: Գուցե հենց դրա համար ես չպետք է ձախ ձեռքիս դաջվածք անեի: Ես անգամ չեմ սիրում դաջվածքներ: Կարծում եմ` պետք է ազատվել դրանից»,- հրապարակմանը կից գրել է երգչուհին:

Տեղեկությունների համաձայն` երկու վարդագույն խորանարդների տեսքով դաջվածքը Սփիրսը 2004 թվականին Ֆեդերլայնի հետ ամուսնությունից հետո է արել: Զույգը բաժանվել է 2007 թվականին: Նրանք երկու որդի ունեն` 14-ամյա Շոն Փրեսթոնը և 13-ամյա Ջեյդեն Ջեյմսը։