«Ralph Lauren»-ը չեղարկել է իր աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությունը

«Ralph Lauren»-ը չեղարկել է աշուն-ձմեռ 2020 նոր հավաքածուի ցուցադրությունը, որը պետք է տեղի ունենար ապրիլին՝ Նյու Յորքում: Որոշումը պայմանավորված է կորոնավիրուսային վարակի տարածմամբ:

«Կորոնավիրուսի պատճառով աշխարհում շարունակվող անորոշության պատճառով, մենք որոշեցինք չեղյալ հայտարարել մեր այս տարվա աշնանային հավաքածուի ցուցադրությունը: Անում ենք այս քայլը՝ մեր թիմի, գործընկերների և հաճախորդների հանդեպ հարգանքից դրդված: Մեզ համար ամենակարևորը նրանց առողջությունն ու անվտանգությունն են» – ասված է ամերիկյան ապրանքանիշի պաշտոնական հայտարարության մեջ:

Ավելի վաղ իրենց ցուցադրությունները չեղյալ էին հայտարարել նաև «Gucci»-ն և «Prada»-ն: Կորոնավիրուսի պատճառով չեղյալ են հայտարարվել նորաձևության շաբաթները նաև Շանհայում, Պեկինում, Սեուլում և Տոկիոյում: