Նունե Եսայանի հոբելյանական համերգային շրջագայությունը կմեկնարկի Մոսկվայից

Նունե Եսայանն իր 50-ամյա հոբելյանի առթիվ պատրաստվում է համերգային շրջագայությունների աշխարհի տարբեր երկներում՝ «Նունե Եսայանի հոբելյանական շոուն» խորագրի ներքո:

Համերգային շրջագայության մեկնարկը կտրվի Մոսկվայում: Ապրիլի 4-ին Կրեմլյան պալատի Մեծ սրահում կկայանա վաստակավոր արտիստի հոբելյանական շոու-ծրագիրը: Ծրագրում ներառված են սիրված հիթեր, ժողովրդական երգեր և նոր դուետներ:

«Նունե Եսայանի հոբելյանական շոուի» շրջանակներում  Կրեմլի պետական պալատի բեմում արվեստագետ ընկերները կշնորհավորեն երգչուհուն ծննդյան տարեդարձի կապակցությամբ: