«Լեդի Դին շատ կհավաներ». Քեյթ Միդլթոնը ներկայացել է ամուսնու մոր ոճով

Դքսուհի Քեյթ Միդլթոնը հպարտորեն կրում է Անգլիայի ամենաոճային կնոջ կոչումը: Իռլանդիայում տեղի ունեցող շրջագայության ժամանակ դքսուհին ներկայանում է նորաձև կերպարներով: Քեմբրիջի դուքսերի ուղևորության երկրորդ օրը ավարտվեց արտգործնախարար Սիմոն Կովենիի կազմակերպած հյուրընկալությամբ:

Քեյթը միջոցառմանը ներկայացավ 80-ականների ոճի զգեստով: «Oscar de la Renta» ապրանքանիշի վինտաժային զգեստը հիանալի կերպով շեշտում էր նրա սլացիկ կազմվածքը: Միդլթոնը գեղեցիկ զգեստը լրացրել էր սև թավշյա պայուսակով և կոշիկներով:

Այս հագուստով Քեյթը շատերին հիշեցրեց Լեդի Դիի ոճը: Նա սիրում էր նման զգեստներ: Ապագա թագուհին երբեմն ոգեշնչվում է իր ամուսնու մոր կերպարից՝ դրանով իսկ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:

«Դքսուհու զգեստը հրաշալի է», «Քեյթը մեզ վերադարձրեց 80-ականներ … Սուպեր», «Շատ է հիշեցնում Դիանային: Նա կհավաներ Քեյթին», «Լեդի Դին էլ է հագե՞լ է այս զգեստը, թե՞ ինձ թվում է» – գրում են մարդիկ: