«Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմի պրեմիերան չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով

Ջեյմս Բոնդի մասին պատմող «Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմի պրեմիերան հետաձգվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Ֆիլմի պրեմիերան նախատեսվում էր ապրիլին: Շատ երկրներում կորոնավիրուսի տարածումը հանգեցրել է կարանտինի:

Այդ պատճառով Իտալիայում, Հարավային Կորեայում, Չինաստանում և Ճապոնիայում փակվել են գրեթե բոլոր կինոթատրոնները: Կինոնկարի ստեղծողները որոշում են կայացրել անվտանգության նկատառումներից ելնելով, տեղափոխել ֆիլմի պրեմիերան Անգլիայում՝ նոյեմբերի 12-ին և Ամերիկայում՝ նոյեմբերի 25-ին: