Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն և նրա եղբայրը`Ռոբերտոն ձերբակալվել են Պարագվայի ոստիկանության կողմից ՝ երկիր մուտք գործելու համար կեղծ փաստաթղթեր կիրառելու կասկածանքով։
Հյուրանոցի նախագահական սենյակում, որտեղ գտնվում էր խաղացողը, կատարվել է խուզարկություն, որի ընթացքում ոստիկանությունը կեղծ անձնագրեր է գտել Ռոնալդինյոյի և նրա եղբոր անուններով: Այս պահին եղբայրները գտնվում են հյուրանոցում ոստիկանության հսկողության ներքո: Հինգշաբթի նրանք պետք է ներկայանան դատախազություն՝ ցուցմունքներ տալու համար:
Հիշեցնենք, որ անցած ամառ Բրազիլիայի իշխանությունները արգելել էին Ռոնալդինյոյին դուրս գալ երկրից։
Caso Ronaldinho: Fue allanada la suite donde está hospedado Ronaldinho. Se encontraron, documentos varios, C.I. y pasaportes paraguayos con los nombres de Ronaldinho y su hermano. Investigación en curso. pic.twitter.com/jGO4ZoHNWn
— Fiscalía Paraguay (@MinPublicoPy) March 5, 2020
Աղբյուրը՝ ArmSport.am