Դերասան Միլոշ Բիկովիչը բաժանվել է սիրելիից

Հայտնի դերասան Միլոշ Բիկովիչը կրկին միայնակ է։
32-ամյա սերբ դերասանը այս ժամանակահատվածում գտնվում է հայտնիության գագաթնակետին։ Օրեր առաջ կայացավ «Հյուրանոց «Բելգրադ»» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերակատարներից մեկը Բիկովիչն է։

Միլոշին ճանաչում ու սիրում եմ թե՛ Սերբիայում, թե՛ Ռուսաստանում։
Միլոշը չի սիրում հրապարակայնացնել իր անձնական կյանքը՝ ի տարբերություն իր նախկին ընկերուհու՝ 23-ամյա սերբ մոդել Բարբարա Տատալովիչի, ով սոցիալական կայքերի իր էջերում հաճախ էր հրապարակում լուսանկարներ Բիկովիչի հետ՝ դրանց կից գրելով․ «Իմ թանկագին»։

Դեռ տարեսկզբին մոդելը ջերմորեն շնորհավորում էր դերասանին տարեդարձի կապակցությամբ, իսկ հիմա Միլոշն ասում է, որ ինքը սեր ունի, իսկ հարաբերություններ՝ ոչ։
«Նպատակս է՝ ապահովել ինձ բնակարանով, որը դեռ չունեմ և գտնել հարմար աղջիկ ընտանիք ստեղծելու համար»,- լրագրողների հետ զրույցում պատմել է Միլոշը։