«Սիրտս մի քանի մասի է բաժանվում»․ ի՞նչ է պատահել Պոլինա Գագարինային

Պոլինա Գագարինան ինստագրամյան էջում իր հրապարակման մեջ ինքն իրեն անվանել է բազմազավակ մայր։
Այս հայտարարությունը մի փոքր զարմացրել է նրա երկրպագուներին, որովհետև բոլորը գիտեն, որ երգչուհին դաստիարակում է իր երկու երեխաներին՝ 12-ամյա Անդրեյին և 3-ամյա Միային։
Իսկ բազմազավակ են այն մայրերն, ովքեր ունեն երեք և ավելի երեխաներ։

«Հիմա ես իմ երեխաներից բացի ունեմ ևս տասնհինգը»,- բացատրել է Գագարինան։
Պարզվում է, որ երգչուհին «Голос. Дети» հաղորդման շրջանակներում այնքան է կապվել իր խմբի հետ, որ նրանց բոլորին համարում է իր երեխաները։
Երեկ ռուսական Առաջին ալիքում սկսվել են «Голос. Дети» հաղորդման նոր էտապի նկարահանումները, որի ընթացքում ժյուրիի անդամներն արդեն պետք է դուրս թողնեն նախագծից որոշ մասնակիցների։

«Չեմ պատկերացնում, թե ինչպես եմ դա անելու»,- պատմել է Գագարինան մինչև նկարահանման սկիզբը։
Նա մի քանի անգամ արտասվել է նկարահանումների ընթացքում և անգամ հանգստացնող հաբեր է ընդունել։
«Սիրտս մի քանի մասի է բաժանվում»,- խոստովանել է նա։